Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ընդեղենը կարող է պաշտպանել աղիների քաղցկեղից. news.am

Ընդեղենը կարող է պաշտպանել աղիների քաղցկեղից. news.am

Ընդեղենի կանոնավոր գործածումը, ինչպես հայտնի է, օգնում է նվազեցնել ճարպակալման, շաքարախտի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Պարզվում է,որ ընդեղենը կարող է պաշտպանել նաեւ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումից: Այս մասին հայտնում են Seoul National University College of Medicine-ի հետազոտողները:

Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այդ հիվանդության զարգացումը նվազեցնելու համար բավական է շաբաթական առնվազն երեք անգամ ուտել 15-ական գրամ ընդեղեն:

Հետազոտությանը մասնակցել է գրեթե 3000 մարդ, որոնցից 923-ի մոտ ախտորոշվել էր կոլոռեկտալ քաղցկեղ, իսկ 1846 մասնակիցներն առողջ էին: Գիտնականները Էսուն Շինի ղեկավարությամբ վերլուծել են յուրաքանչյուր մասնակցի սննդակարգը ու փորձել հասկանալ, թե սննդակարգի ո՛ր կոմպոնենտը կարող է պաշտպանել քաղցկեղից:

Պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր շաբաթական առնվազն երեք անգամ ընդեղեն են ուտում, 69 տոկոսով ավելի քիչ են հիվանդանում կոլոռեկտալ քաղցկեղով, իսկ կանանց մոտ այդ ցուցանիշը հասնում էր 81 տոկոսի: Հետազոտության հեղինակներին դեռեւս չի հաջողվել պարզել, թե ընդեղենի հատկապես ո՛ր տեսակն է առավել օգտակար, բայց նրանք նշում են, որ մասնակիցների մեծամասնության սննդակարգում ներառված է եղել գետնանույշը:

Գիտնականները կարծում են, որ ընդեղենի պաշտպանական ներգործությունը պայմանավորված է դրանցում պարունակվող հակաօքսիդանտներով ու բջջանյութով, սակայն այս հիպոթեզը դեռ պետք է հաստատվի:

Իրենց հետազոտության մասին գիտնականները պատմել են American Association for Cancer Research-ի ամենամյա հանդիպման ժամանակ, սակայն գիտական ամսագրերում այն դեռ չի հրապարակվել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ